Ռումեր, Սկաուտ ու Տալուլա քույրերը պատրաստվում են դատի տալ իրենց սիրելի մորը՝ Դեմի Մուրին, նրա չափից շատ նյարդային լինելու համար:
Հայտնի է, որ Դեմի Մուրը նախկին ամուսնուց՝ Էշտոն Կատչերից ամուսնալուծվելուց հետո հոգեբանական ճգնաժամի մեջ է հայտնվել, ինչի հետ կապված վատ հարաբերությունների մեջ է հայտնվել նաեւ դուստրերի հետ:
Աղջիկներն ամեն կերպ փորձել են օգնել մորը, բայց վերջինս չի ենթարկվել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ երեխաները դատական պրոցես են սկսել: Աղջիկներն ամեն կերպ փորձում են շահել դատը, մորից որոշ ժամանակով առանձին ապրելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: