Պարզվում է՝ ընդամենը 3 հորմոն է հարկավոր, որպեսզի երկու հոգի ռոմանտիկ հարաբերությունների մեջ հայտնվեն: Այն սկսվում է հաճույքի դոպամին հորմոնով, որը առաջացնում է էյֆորիայի զգացողություն, ապա գումարվում է սիրո օբյեկտի վարքային դրսեւորումներն ու առաջանում է սեր: Իսկ երկարատեւ հարաբերությունների համար անհրաժեշտ է նաեւ օկսիտոցին: Առավել մտերմիկ հարաբերությունների ու ընտանիք կազմելու համար՝ եւս մի քանիսը:
Ըստ world.fedpress.ru-ի՝ գիտնականները նշում են, որ հորմոնների քանակով պայմանավորված՝ կարելի է պարզել հարաբերության տեսակն ու ժամկետները: Նրանք նաեւ պնդում են, որ մարդուն ֆիզիոլոգիական ճանապարհով ճանաչելն այժմ անժխտելի է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: