«Ներքին համոզմունք ունեմ՝ նայելով իրեն, որ ինքն էլ վատ վիճակի մեջ է»,- նկատի ունենալով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին` իր վերջին խոսքում ասաց Տիգրան Առաքելյանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը, որն ընթանում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
Ակտիվիստներից մյուսը՝ Սարգիս Գեւորգյանը իր վերջին խոսքում ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հարցազրույցն էր ուզում մեջբերել: Սակայն դատավորը արգելեց: Սարգիսը նշեց. «Խնդրում եմ ձեզ՝ որոշումը կայացնելիս հաշվի առնել, այն բոլոր դեպքերը, որոնք եղել են նախկինում: Մի փորձեք հովանավորել դատախազության, քննչական մարմինների կողմից հորինված քրեական գործը:
Վերջին խոսքից հրաժարվեց Արտակ Կարապետյանը: Դատավորը գնաց վճիռ կայացնելու: Այն սակայն կհրապարակվի վաղը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: