Մենապայքարային «Strikeforce»-ի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Քրիստինա-Քիբորգ Սանթոսը, որ մեկ տարի առաջ համարվում էր խառը մենամարտերի աշխարհի լավագույն կին մարզիկը, շարունակում է կրել դոպինգ օգտագործելու համար սահմանված մեկամյա պատիժը:
Այդուհանդերձ, Քրիստինան չի կորցնում չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու հույսը եւ շարունակում է մարզվել: Իսկ ազատ ժամանակ լուսանկարվում է ամենատարբեր ֆոտոսեսիաներում՝ հավանաբար, որպեսզի երկրպագուները իրեն չմոռանան: Վերջերս Քրիստինայի՝ լողազգեստներով լուսանկարները տպագրվել են բրազիլական «OGlobo» հանդեսում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: