Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանը հրապարակեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցով դատական ակտը:
Հրապարակվեց վճռի եզրափակիչ մասը:
Դատարանը վճռեց իրավապաշտպան կազմակերպության՝ զրպարտության միջոցով գործարար համբավին պատճառված վնասի դեմ հայցը մերժել:
Իսկ Վանաձորի հելսինկյանների պատվին, արժանապատվությանը, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած, ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերի դեմ վիրավորական արտահայտությունների պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվեց:Դատական ծախսերի հարցը համարվեց լուծված:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: