
Ակնհայտ ապօրինի ու շինծու քրեական գործը քննվեց շուրջ մեկ տարի. եւ նախաքննության ժամանակ, եւ դատաքննության փուլում ապացուցվեց Կոնգրեսի ակտիվիստների անմեղությունը: Ավելին, ապացուցվեց, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է, ավազակապետության պարագլուխների կողմից վրեժխնդրության ճղճիմ դրսեւորում: Ու եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել 2011թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են: Մինչդեռ, դատավոր Գագիկ Պողոսյանը չվարանեց արդարացնելու փոխարեն մեղադրական դատավճիռ կայացնել ՀԱԿ ակտիվիստների հանդեպ:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության Երիտասարդական Միությունը
– դատապարտում է ՀԱԿ երիտասարդների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը,
– պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ու արդարացման դատավճիռ կայացնել մյուս քաղաքական հալածյալների նկատմամբ, միեւնույն ժամանակ պատասխանատվության ենթարկել երիտասարդների հանդեպ ապօրինություններ գործադրած ոստիկաններին,
– վստահեցնում է՝ ներդնելու է իր ողջ կարողություններն ինչպես ՀՀՇ կուսակցության, Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, այնպես էլ՝ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության շրջանակներում, քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակման հարցում,
– կոչ է անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետը ազդարարում է. «Քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում», ու սկզբունքային դիրքորոշում հայտնել կատարվածի առնչությամբ:
ՀՀՇ երիտասարդական միություն


















































