Հաղթահարելով ավելի քան 12,5 հազար կիլոմետր՝ օլիմպիական կրակը հասել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ անմիջապես պահվել Թաուերի գանձարանում, որպեսզի, ինչպես հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ոչ ոք չկարողանա դրանով սիգար վառել:
Անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օլիմպիական կրակի ճանապարհորդության եզրափակիչ հատվածը նույնպես բավականին երկար է լինելու: Այն այցելելու է Լոնդոնի բոլոր 33 շրջաններ, քաղաքում շրջելու է երկհարկանի ավտոբուսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի վերգետնյա հատվածով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: