Ամառային 30-րդ օլիմպիադայի մայրաքաղաքը Խաղերի մեկնարկից արդեն հինգ օր առաջ ներծծված է Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահայտ կառնավալի մթնոլորտով:
Վառ, միեւնույն ժամանակ՝ բաց հագուստներով թխամորթ բրազիլուհիները սամբա պարելով տոնական տրամադրություն են հաղորդում մառախլապատ քաղաքին՝ մարդկանց փոխանցելով իրենց կրակոտ էներգիան, իսկ երաժիշտները տեղացիներին ու հյուրերին զարմացնում են հանրահայտ «Բիթլզի» ինքնատիպ կատարումներով՝ լիվերպուլյան քառյակի հիթերը ներդաշնակելով լատինաամերիկյան ռիթմերի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: