Արգենտինացի ֆուտբոլային աստղ Կառլոս Տեվեսը գոլֆի Մեծ Բրիտանիայի բաց առաջնության կիրակնօրյա փուլում իրեն փորձել է կեդդի (գոլֆիստի օգնական) դերում: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը մրցման ամբողջ ընթացքում սեփական նախաձեռնությամբ «աշխատել» է որպես իր հայրենակից Անդրես Ռոմերոյի պայուսակը տեղափոխող ու մականները մատակարարող: Նրանք ընկերական հարաբերություններ են պահպանում 2008 թվականից: «Գոլֆի դաշտում ականավոր խաղացողների հետ գտնվելը ինձ մեծ բավականություն պատճառեց եւ դա անմոռանալի օր է», – լրագրողներին ասել է Տեվեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: