
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ձեր ակնարկը ի՞նչ է նշանակում, որ Ահարոն Ադիբեկյանը պատվե՞ր է կատարում, թե՞ պարզապես մեթոդները, տեխնիկան ճիշտ չէ՝ նա պատասխանեց, որ դժվար է ասել՝ պատվեր է կատարում, թե չէ, բայց մի բան հաստատ է, որ նրա թվերը , կանխատեսումները չեն իրականանում. «Արդյունքի հետ ընդհանրապես կապ չունեցող թվեր է ասում: Ո՞նց կարող է սոցիոլոգիան այսքան մեծ տատանումներ ունենա: Ես, օրինակ, մինչեւ ընտրությունները մտածում էր, որ Վիտալի Բալասանյանը 3-40 % կստանա, բայց երբեք դա հրապարակային չէի ասում, որովհետեւ չափման միավոր չունեի, դա ասում էի ինտուիտիվ: Բաց ինքը կատարում է սոցհարցումներ, որոնք իրականությունից 20-25 տոկոս շեղումներ են տալիս»: Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախում վերջապես ընդդիմադիր դաշտ հնարավոր է ձեւավորվի. «Բնակչության 1/3-ը ընդդիմադիր հայացքներ ունի եւ դա շատ դրական զարգացում է Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի գործընթացի վրա որ ասենք շատ մեծ ազդեցություն է ունենալու, այդքան մեծ ադեցություն չի կարող ունենալ: Ադրբեջանը հա սպառնում էԱրցախին, որ պատերազմ է սկսելու, սա Ադրբեջանին մեծ հաշվով չի հետաքրքրում: Հետաքրքիր է Արցախի համար, բանակցային գործընթացքում չեմ կարծում, որ կարող է ինչ-որ փոփոխությունների բերի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































