
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է:
Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի նույնաբովանդակ բողոքը՝ առանց լուրջ հիմնավորումների:
Սիվիլիթաս Հիմնադրամ


















































