
Դիտարժան է, որ բոլոր տվյալների համար մեկնակետ է վերցված 2003 թվականը, երբ Իլհամ Ալիեւը «ընտրվել է» նախագահի պաշտոնում: Դա հիշեցնում է խորհրդային վիճակագրությունը, երբ երկրի «անշեղ զարգացումը» փաստարկվում էր 1913-ի համեմատ արտադրված տրակտորների քանակով:
Փաստաթուղթը ուշադրության է արժանի հատկապես նրանով, որ այնտեղ ոչ մի խոսք չկա ո՛չ ղարաբաղյան հակամարտության, ո՛չ, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին: Դա հատկապես աչքի է զարնվում այն ֆոնի վրա, որ այնտեղ մի առանձին բաժին հատկացված է Ադրբեջանի «ռեգիոնալ համաչափ զարգացմանը»: Ընդ որում, կից մեկնաբանության մեջ ասված է, որ «ռազմավարական ծրագիրը պետք է դառնա կառավարության առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղեցույցը»:
Կարելի է, այսպիսով, ենթադրել, որ Իլհամ Ալիեւը, նպատակադրված լինելով առաջադրվել նախագահի թեկնածու եւ հասարակությանը ներկայանալով բավական ամբիցիոզ ծրագրերով, այդուհանդերձ շրջանցել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա նշանակում է, որ նրա ընկալմամբ խնդիրը մինչեւ 2020 թվականը չի կարգավորվելու կամ լուծվելու է ոչ ի նպաստ Ադրբեջանի: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ եռամսյակը մեկ կառավարության նիստը նախագահող եւ «Շուշիում Ադրբեջանի դրոշը փողփողալու» մասին հայտարարություններ անող Իլհամ Ալիեւը գոնե մի քանի ընդհանուր բնույթի ձեւակերպումներով ներկայացներ ԼՂ խնդրի կարգավորման իր տեսլականը:
Կարդացեք նաև
Ի դեպ, սույն փաստաթուղթն արդեն իսկ արժանացել է «Հանրային պալատ» կոչվող ընդդիմադիր կառույցի սուր քննադաատությանը: Դիտարժան է, որ ընդդիմությունն էլ իր հերթին է շրջանցել ԼՂ հարցը եւ հիմնականում սեւեռվել տնտեսության դիվերսիֆիկացման, սոցիալական արդարության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վրա: Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆանահ Հուսեյնովը «Հանրային պալատի» նիստում հայտարարել է, որ աշնանից պետք է ժողովրդավարական գործընթաց սկսել, որպեսզի «Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով նախագահի թեկնածու չառաջադրվի»:
Կհաջողվի՞ «Հանրային պալատին» շարժել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի «ճահիճը», թե՞ ոչ, ցույց կտա ապագան: Ակնհայտ իրողություն է, սակայն, որ հարեւան երկրի թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր վերնախավը իր ապագա գործունեությա
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Ազգ»


















































