
«Այս պահին էլ դատարանի որոշումն ինձ չի տրամադրվել։ Զանգել եմ, ասել են, որ կուղարկեն։ Խնդիրն այն չէ, որ հրաժարվում են, պարզապես ժամկետն է խախտվում»,- «Ժոդովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124 հոդվածի՝ դատարանի վճռի հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց։ Իսկ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրանց, ովքեր բացակայել են նիստից։ Թե ինչու դատարանը օրենքով սահմանված կարգով դատին մասնակցած Աթանեսյանին չի տրամադրել վճիռը, այս հարցին Աթանեսյանը քմծիծաղով պատասխանեց:
«Ժողովուրդ»


















































