Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սուրենի մորից՝ Զվարթ Կիրակոսյանից։ Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր հայոց բանակ, ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը, որի համար մեղադրվում էր դասալքության մեջ։ Դրա համար նրան դատապարտել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Իսկ երբ կալանավորվեց, շուրջ 60 օր հացադուլի մեջ էր՝ պահանջելով բուժել իրեն։ Իսկ հիմա նա պահանջում է բուժում քաղաքացիական հիվանդանոցում եւ քրեական գործի վերանայում։ Կալանավորի փաստաբան Գայանե Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: