Ի պատասխան տպագիր և էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: