 Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ,  հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Արմեն Վ.-ն ձերբակալված է:
ԱԻՆ
                                                    


















































 
                                    
                                    
                                   