
Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ, որոնք կնպաստեն մեր պետության ժողովրդավարացմանը, տնտեսական աճին և միջազգային վարկանիշի բարձրացմանը: Այդ պարագայում Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազատական զարգացման և ինքնուրույնության համար: Մեծապես կարևորելով ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների ծավալման հետագա անհրաժեշտությունը՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, միևնույն ժամանակ, լիահույս է, որ այդ հարաբերությունները չեն տուժի արհեստածին և կայսերապաշտական պարտադրված համակարգի շրջանակներում, այլ կզարգանան երկու պետությունների համար փոխշահավետ պայմաններում:
Ներկայումս Հայաստանի անկախ, ազատական և ժողովրդավարական զարգացումը տարածաշրջանի կայուն զարգացման վստահելի գրավականն է: Այդ համատեքստում համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական հետագա զարգացումը հնարավոր է միմիայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պարագայում:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
31 հուլիսի 2012թ.
ք. Երևան


















































