
ԲՀԿ թեկնածուին սատարելու ՀՀԿ-ի որոշումը, քաղաքագետի գնահատմամբ փոխզիջման նշան է. «Կոմպրոմիսի են գնում, չնեղացնելու իմաստով: Եվ երկրորդ՝ Շիրակի գոտում այս ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» նիշը շատ բարձր խփեց , կարողացավ տանել՝ իր բարեգործությամբ, տրակտորներ բաներ… եւ այստեղ Հանրապետականը երկրորդ հայրաքաղաքի հարցով ճիշտ է վարվում, Հայաստանը պայթյունավտանգ վիճակ ունի, սոցիալ-տնտեսական իրականության մեջ, անարդարություններ , չուզեցին սրել, մեկին նորից դնեն, երեւի տեղացի հարմար թեկնածու չունեն: Դե Վարդանիկին էդքան պահեցին, եթե Հանրապետականը կազմակերպված ուժ լիներ եւ շատ մտածող հայրենիքի հարցով, բիզնեսը մենակ չէ, վաղուց նրան շպրտած կլիներ, հերիք չէ այն սկանդալները, որ մենք լսում ենք, կամ էլ թող հերքումներ տան, որ իր մասին խոսակցությունները սուտ են»:
Քաղաքագետի կարծիքով, ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյանից նաեւ մի քիչ նեղացած է. «Հանձնարարություն են տվել, արել է, լրիվ չի կարողացել անել, բայց պետք է մտածեին, որ այդ մարդն իր կերպարով ո՞նց կարող է այդքան բան անել , այսինքն, մի մասը ապահովել, մի մասը կեղծել, կեղծելու մասն արել է երեւի, բայց բարոյական իմաստով ոնց կարող է իր ընտանիքով, գերդաստանով անել»: Իսկ ընտրություններում Վարդան Ղուկասյանին սատարելու ՕԵԿ-ի որոշումը, քաղաքագետին հումոր է թվացել. «Ձեռ են առնում, որովհետեւ «Օրինաց երկիրը» կա թե չկա, այլեւս դատարկ է… քաղաքական մասով նա այլեւս ոչինչ է , նա դադարել է լինելուց »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































