ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուներից շատերը մինչ կվերադառնան ամառային հանգստից, վաղը հայտարարությամբ հանդես կգա Մարտիկ Սարգսյանը: Նա մտադիր է ինքնառաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում:
Aravot.am-ի հարցին՝ «Ո՞վ է իրեն «հուշել» եւ ինչ ռեսուրսներ ունի պարոն Սարգսյանը», նա պատասխանեց. «Ինձ՝ որպես «Ազդարար» հանդեսի վերահիմնադրի, «Արծիվ-30» մահապարտների գումարտակի հրամանատարի, պաշտպանելու են մի խումբ գրողներ, ազատամարտիկներ ու լրագրողներ: Ինձ որեւէ մեկը չի հուշել ու որպես անկուսակցականի, օգտագործելու եմ անկախ ռեսուրսները»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: