Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային փառատոնի վարպետների մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին մրցակիցներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Մովսիսյանը պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին, իսկ Մելքումյանը առավելության հասավ Հերլեֆ Մայնսի (Գերմանիա) նկատմամբ: Մեր երկու շախմատիստները վաստակել են 6,0-ական միավոր եւ բաժանում են մրցաշարային աղյուսակի 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Նրանցից կես միավոր ավելի է վաստակել ֆրանսիացի Ռոմեն Էդուարը:
Իններորդ տուրում Մովսիսյանը խաղալու էր գերմանացի Գեորգ Մեյերի, Մելքումյանը` իսրայելցի Եվգենի Պոստնիի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: