Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության և ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:
Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին և իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:
Լիահույս ենք,որ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում ևս:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: