
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ ԴԱՀԿ աշխատակից ներկայացած Արթուր Եղիազարի Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որևէ առնչություն չունի հարկադիր կատարման ծառայության հետ: Այս գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Ովքեր տուժել են Արթուր Սամվելյանի նույնանման գործողություններից՝ կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին 34-02-02 հեռախոսահամարով։
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել ԴԱՀԿ ծառայության թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է: Աճուրդի վերաբերյալ այլ մանրամասներ ստանալու համար կարող եք զանգահարել 060 570-438 հեռախոսահամարով:
Մամուլի քարտուղար


















































