Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգ՝ մի շարք այլ մեղադրանքների համակցությամբ

Օգոստոս 03,2012 16:58

Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվում է  թրաֆիքինգի,  Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության և բացահայտ հափշտակության հատկանիշներով գործը:

Ըստ մեղադրանքի,  Արտեմ Գասպարյանը 2010թ. մայիսից մինչև 2012թ. փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության և բացահայտ հափշտակելու եղանակներով, ինչպես նաև՝ շորթմամբ, մի շարք քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող խոշոր և զգալի չափերի գույքը, (գույքի և մատուցած ծառայության դիմաց խաբեությամբ նրանց վճարել է գունավոր բազմացնող տպիչ սարքի միջոցով տպագրված, վճարման միջոց չհանդիսացող, «բիլետ բանկա պրիկոլով» գրառմամբ, ՌԴ 1.000 և 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամներով: Դրանով  նրանց պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս։

2010թ. հոկտեմբերին խաբեությամբ ամուսնանալու պատրվակով ծանոթացել է Ազնիվ Ղարագյոզյանի հետ:  Ամբաստանյալը՝   հոգեբանական, ինչպես  նաև ֆիզիկական հարկադրանք կիրառելու եղանակով՝  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով նրան հասցրել է անգամ ինքնասպանության փորձի: Ապա մինչև 2011թ. մարտ ամիսը Ազնիվ Ղարագյոզյանին պահել է ստրկության վիճակում և, օգտագործելով իրենից կախյալ վիճակում գտնվելու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան ենթարկել է սեռական շահագործման, նրա կամքին հակառակ պարտադրել է կատարել իր ապօրինի պահանջներն ու ցուցումները։

Օգոստոսի 3-ի դատական նիստին ամբաստանյալը չէր ներկայացվել, փոխարենը ներկայացել էր հանրային պաշտպան Ալիկ Ստեփանյանը: Օգոստոսի 31-ի դատական նիստում դատարանը կճշտի ամբաստանյալի դիրքորոշումը   գործում որպես պաշտպան Ա. Ստեփանյանին ներգրավելու վերաբերյալ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031