
Հաշվի առնելով, որ նույն գործարանը տարբեր անուններով տարբեր ծավալի հարկեր է վճարել, Aravot.am-ը պետեկամուտների կոմիտեից փորձեց ճշտել, թե «Բջնի հանքային ջրերի գործարանի» վճարած մոտ 900 միլիոն դրամ հարկն արդյոք աճուրդով վաճառված գործարանի դիմաց վճարվող գումարի մի մասն է: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Ռուբեն Հայրապետյանը պետք է «Բջնի հանքային ջրերի գործարանի» մոտ 4 միլիարդ դրամը մաս-մաս վճարի, որից արդեն վճարել է 500 եւ 900 միլիոնը:
Aravot.am-ի գրավոր հարցմանը պետեկամուտների կոմիտեն ըստ էության չպատասխանեց. «Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ «Բջնի հանքային ջրերի» գործարանը հարկային պարտավորությունների դիմաց` 2012թ-ի հուլիսի 1-ի դրությամբ, պետական բյուջե է վճարել է 901 մլն. դրամ հարկեր և վճարներ»:
Aravot.am-ը նորից հարցում կատարեց պետեկամուտների կոմիտե եւ նորից հստակեցրեց հարցը` արդյոք դա գործարանի վաճառքի գումա՞րն է, սակայն պետեկամուտներից մեզ ասացին` ավելացնելու ոչինչ չունենք:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































