
«Ինչ է նշանակում՝ ձեռնտու է: Անկախ այն ամենից, թե ապօրինությունն ինչպես է տեղի ունենում, չի կարող ձեռնտու լինել: Մեր պայքարը Սահմանադրության համար է, եթե իշխանությունները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային գիտակցությունը , մեր խնդիրը հենց դա է՝ թույլ չտալ: Եթե ձեռնտու է, ապա առաջարկում եմ, որ ինքը գա ու պայքարի հանուն այդ տղաների ազատության ու օրինականության: Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանված լինի օրենքով: Նման մեկնաբանությունները ընդամենը նպատակ ունեն մարդկանց ուշադրությունը շեղել բուն փաստերից: Բուն հարցը հետեւյալն է՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, տեղի է ունենում ապօրինություն»,- մեր զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ արհեստական միավորումների խնդիր չունեն: Ըստ նրա, տղաների ազատության համար մարդիկ ինքնակամ ու ինքնաբուխ են համախմբվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































