
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ներկայումս բանտում է` կրում է ՌԴ-ի հետ 2009-ին կայացած «գազային բանակցություններում» պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ստացած յոթնամյա ազատազրկման պատիժը: Ինքը՝ Տիմոշենկոն եւ նրա կողմնակիցները պնդում են, որ նրա հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:


















































