
Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարեւորությունը, որովհետեւ այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետեւում հայտնվելուց:
Երիտասարդները առավել եւս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման եւ հետագայում նաև նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը:


















































