
Մեր զրուցակիցն այդ իրադարձությունները որակում է «պյուռոսյան հաղթանակ»՝ Ռուսաստանի կողմից, որի արդյունքում, իբր ճանաչվեցին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունները. «Սակայն, օս եւ աբխազ ժողովուրդները դրանով չդարձան անկախ ժողովուրդներ: Նրանց առջեւ կանգնած ազգային խնդիրները ներկայումս էլ մնում են չլուծված: Նրանք, պարզապես, մեծ կախվածության մեջ ընկան Ռուսաստանից, ինչից դուրս գալը դժվար պատկերացնելի է գոնե իրենց համար տեսանելի հեռանկարում: Դա բերեց այդ տարածաշրջաններում տնտեսական եւ դեմոգրաֆիական աղետի, հատկապես, Օսեթիայի պարագայում: Այդ երկրների՝ կլանների կողմից կառավարումը ֆիքսվեց եւ Ռուսաստանի ազդեցության տարածքում դրանց տրվեց իրավաբանական տեսք»:
Իր «պյուռոսյան հաղթանակի» արդյունքում, փորձագետի դիտրակմամբ, Ռուսաստանը նաեւ փչացրեց իր հարաբերությունները միջազգային հանրության հետ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հռչակված «վերաբեռնումը» որեւէ շոշափելի արդյունք չտվեց, բացառությամբ Աֆղանստանի հարցի, ինչը մեր զրուցակիցը այլ հարթության մեջ է դիտարկում:
Ռուս-վրացական պատերազմը, Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, է՛լ ավելի խորացրեց տարածաշրջանի մասնատվածությունը, ավելացրեց բաժանարար գծերը. «Տարածաշրջանը ոչնչով չշահեց այս պատերազմից: Եվ ֆրանսիական միջնորդությամբ կրակի դադարեցման մասին ռուս-վրացական փաստաթղթում ամրագրված արդյունքները մինչ այսօր էլ մինչեւ վերջ չեն կատարվել եւ չեն կատարվել հենց Ռուսաստանի կողմից: Դրանով միայն առկա իրավիճակը սառեցվեց: Վերջին չորս տարիներին էլ ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ բռունցք ցույց տալով իր մրցակիցներին: Այս պատերազմը Կովկասում ռուսական ազդեցության վերջին ջիլն էր»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































