Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի զինվորականին` երեք երեխա ունենալու համար

Օգոստոս 08,2012 17:15 Share

Երեկ Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու տղա, մեկ աղջիկ: Երեխաների հայրը ՀՀ ՊՆ համար N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Մնացականյանն է:

«Փաստինֆո» գործակալության թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ արտոնություններից կարող է օգտվել հայրենիքին երեք երեխա պարգևած զինվորականի ընտանիքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրին, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Ուստի փոխգնդապետ Հարություն Մնացականյանի ընտանիքը առաջին և երկրորդ երեխաների համար պետք է ստանա 50 հազարական դրամ, իսկ երրորդ երեխայի համար` 430 հազար դրամ:

Գումարը ստանալու համար ընտանիքը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, որտեղ էլ նրանց կտեղեկացնեն, թե ինչ ժամանակահատվածում ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն և երբ կարող են ստանալ միանվագ նպաստը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, որ հատուկ օրենք, որը կպարտավորեցնի ՊՆ-ին ինչ-որ գումար հատկացնել եռյակ երեխա ունեցող զինվորականի ընտանիքին, չկա, բայց որոշակի արտոնություններ կտրվեն. «Երեխաների հայրը կարող է օգտվել օրինակ բնակարանի հերթագրման որոշակի առաջմղման արտոնությունից կամ ծառայողական որոշակի արտոնություններից… Ճիշտ է հատուկ օրենք չկա, բայց պաշտպանության նախարարն իր կողմից որոշակի օգնություն կհատկացնի զինվորականի ընտանիքին: Մենք մեր զինծառայողին նման դեպքերում բարձրակարգ ձևով ենք խրախուսում, քանի որ նա հայրենիքին երեք երեխա է պարգևել»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031