Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք կոծկելու» . բողոքի ակցիա ոստիկանության դիմաց (տեսանյութ)

Օգոստոս 09,2012 19:23

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր   Ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անցկացրեց: Նախաձեռնության անդամները Ոստիկանությունից պահանջում են երկարաձգել Վահե Ավետյանի գործով  հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ կազմված հազար էջանոց նյութերին ծանոթանալու համարփաստաբաններին տրված մեկօրյա ժամկետը: «Մեր խնդիրն է հասնել գործի նյութերի ուսումնասիրության համար ողջամիտ ժամկետի տրամադրման, որպեսզի  կարողանանք վեր հանել բոլոր մտահոգությունները , բացահայտենք նախաքննության բոլոր թերությունները եւ ի ցույց դնենք հանրությանը»,-ասաց Վահե Ավետյանի գործով տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Ըստ փաստաբանների` 1000 էջանոց նյութերին իրենց ծանոթանալու մասին տեղեկացրել են երեկ երեկոյան, իսկ վաղը իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել՝ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննսիյանն էլ ասաց, որ ունեն կասկածներ, որ գործը ցանկանում են կոծկել.«Կարծում ենք, որ մեկօրյա ժամկետը 1000 էջանոց նյութի համար ողջամիտ ժամկետ չէ: Պահանջում ենք, որ քննիչները տրամադրեն ողջամիտ ժամկետ, որ մեր փաստաբանները կարողանան հավուր պատշաճի ծանոթանալ աշխատանքին ու ներկայացնեն իրենց դիտողությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031