
Գյուղապետի խոսքերով, ընկերությունից տուժել են նաեւ Ուշի ու Կարպի գյուղերի բնակիչները: Պարտքերի մասին տեղեկությունները մեր զրույցում հաստատեց նաեւ Կարպիի գյուղապետի տեղակալ Մելքոն Մայիլյանը. Ըստ նրա` իրենց գյուղում ընկերության պարտքը հասնում է 60 միլիոն դրամի. գյուղացիները հիմանականում կեռաս են հանձնել ընկերությանը: Գյուղապետի խոսքերով, ընկերությունը գյուղացիների հետ աշխատում է առանց պայմանագրերի ու նախորդ տարի էլ էր պարտքեր կուտակել ու մարել դեկտեմբերին.«Այսօր գյուղացիները գնացել են «Սպայկա», ասել են մինչեւ այս ամսվա 22-ը կտանք»:
Հետաքրքիր է, որ գյուղացիների դժգոհությունները Aravot.am-ի զրույցում կտրականապես հերքեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը. «Նման բան չկա , ով որ նման հարց է բարձրացրել, իրենց հետ միասին եկեք այստեղ, հասկանանք` այդ ով է նման խնդիր բարձրացնում… հերյուրանքներ են»:
Նա ասաց, որ Արագածոտնի մարզում ոչ մի համայնքի բնակիչներին պարտքեր չունեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































