
Խնդիրը պարզելու համար դիմեցի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը: Պետի տեղակալ պրն Մաքսապետյանն անտեղյակ էր եղելությանը, խոստացավ պարզել և իրազեկել: Պատասխանը չուշացավ:
«Այդ գործողությունները կապ չունեն կանաչապատման հետ, մերոնք նման բան չէին անի, իսկ թե ովքե՞ր են արել` չեմ կարող ասել»,- պատասխանեց պրն Մաքսապետյանը:
Իմ այն հարցին, թե չե՞ն պատրաստվում դիմել ոստիկանություն, վարչության պետի տեղակալն ասաց, որ իմաստ չունի, քանզի ծառերն ամբողջությամբ չեն կտրված, խնդիրը վերաբերում է բնապահպանության տեսչությանը, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Փաստենք, որ մի քանի տարեց ծառեր ավելի շատ էին տուժել` հատվել էին բնի ստորոտի մասից:
Հուսանք… և հավատանք պաշտոնատար անձի խոսքին ու ընդգծենք, որ այս դեպքը չէր գրանցվի, եթե նույն վայրում, արձան չհասած` գազոններում անարգելք չբուսներ ինչ որ մեկի նորակառույց սեփական տունը… պարզ է ախորժակն ուտելուց է բացվում. Մեկն անպատիժ մարսել են, ոմանք էլ մեծ փողեր են «աշխատել» , հասարակությունը լռել է, էլ ո՞վ պետք է խանգարի նրանց… Չէ, չենք լռելու… բավական է…
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Չենք լռելու» անդամ


















































