
Այս գործով Բերդի ոստիկանության կողմից ձերբակալվել է Բերդի 30-ամյա բնակիչ, նախկինում Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված, Էդուարդ Սերժիկի Քոսակյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն), նաեւ 235 հոդվածով (ապօրինի զինամթերք պահել):
Օգոստոսի 14-ի նիստում ամբաստանյալ Քոսակյանը հայտարարել է, որ ցանկանում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից: Նրա պաշտպանը դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Զոյա Զաքինյանը բավարարելով պաշտպանի միջնորդությունը` դատական հաջորդ նիստը նշանակել է օգոստոսի 23-ին:
Նշենք, որ սույն քրեական գործի քննությամբ չեն հայտնաբերվել գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
















































