Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը վաճառում է մեդալը

Օգոստոս 17,2012 11:30

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, լեհ սերֆինգիստուհի Սոֆյա Նոսետի-Կլեպական մտադիր է փրկել իր 5-ամյա հարեւանուհու կյանքը՝ վաճառելով Խաղեր 2012-ում նվաճած իր բրոնզե մեդալը:
Ժուժա անունով այդ աղջնակը տառապում է քրոնիկ մի հիվանդությամբ, որն ազդում է բոլոր ներքին օրգանների գործունեության վրա: «Ես Ժուժային ճանաչում եմ ծնված օրվանից: Նա արդեն հինգ անգամ վիրահատվել է եւ գիտեմ, թե ծնողներն ինչպիսի դժվարությամբ են փակում բժշկական հաշիվները: Ժուժան իմ ամենահավատարիմ երկրպագուն է: Լոնդոն մեկնելուց առաջ ես նրան խոստացել էի, որ կանեմ ամեն բան մրցանակակիր դառնալու համար: Հիմա առիթն ընձեռվել է եւ ես հույս ունեմ, որ կկարողանամ փրկել երեխայի կյանքը», – ասել է սերֆինգիստուհին:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031