
Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` մարզերում մարդիկ իրենց սոցփաթեթի 80 հազար դրամը տրամադրում են հանգստին, իսկ երեւանցիներն ավելի քիչ գումար են տրամադրում հանգստի համար:
Ըստ Ռուբեն Գրիգորյանի, սոցփաթեթի ներդրումը, կառավարության կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված ամենագրագետ որոշումներից է:
Ասուլիսին ներկա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության պետ Արմեն Շահինյանն էլ խոսելով բժշկական ապահովագրության մասին, վստահեցրեց, որ առաջին երեք տարին բոլոր ապահովագրական ընկերությունները սպասարկելով սոցփաթեթի շրջանակներում, շահութաբերությամբ չեն աշխատում. «Քանի որ այս տարիների ընթացքում մեծ տոկոս են կազմում այն պլանային դեպքերը, որը կուտակվել էր տարիների ընթացքում: Իսկ հետագայում մենք կակնկալենք եկամուտ»:
Կարդացեք նաև
Պարոն Շահինյանը վստահեցրեց, որ եթե բժշկական ապահովագրությունը պարտադիր լինի, դա դա շատ լավ կանդրադառնա հասրակության վրա, սակայն ապահովագրական շուկային զուգահեռ պետք է զարգանա նաեւ ապացուցողական բժշկությունը. «Առանց դրա, անհնար է ապահովագրության զարգացումը»:
Ըստ Արմեն Շահինյանի, այսօր բժշկական ապահովագրության համար դիմողների թիվն այնքան էլ մեծ չէ, քանի որ սա դեռ պիլոտային ծրագիր է. «Հայաստանում այս պահին առողջապահական ապահովագրություն ունեն բնակչության ընդամենը 5-ից 10 տոկոսը»:
Մասնագետի խոսքերով` սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է 132 հազար դրամ, որից 52 հազար դրամը պարտադիր նախատեսված է բժշկական ապահովագրությանը, իսկ մնացածը՝ հանրային ծառայողի նախընտրած չորս ուղղություններով:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































