Այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Մեր տեղեկություններով, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
Դիանա Սիրունյանը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: