Aravot.am-ի հարցին, թե Լոնդոնում բրոնզե մեդալի արժանացած ըմբիշները երջանկությունից թավալ էին տալիս մրցագորգի վրա, սալտոներ անում, մարզիչներին տալիս գորգին, իսկ նրա աչքերում խորը թախիծ կար, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատասխանեց կարճ. «Այնպես չէ, որ տխուր էի: Օլիմպիական բրոնզը մեծ նվաճում է: Բայց Լոնդոն մեկնել էի ոսկե մեդալի ետեւից: Բոլոր մարզումներս դրան էին նպատակաուղղված»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է աշխարհի մեծահասակների չեմպիոն դառնալու, Արթուրը գյումրեցու հումորով պատասխանեց. «Աշխարհի մեծահասակների առաջնությունում: Եթե մարզիչները վստահեն, կաշխատեմ, բայց հարյուր տոկոսով խոստանալ չեմ կարող»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: