
ՀԱՐՑ. Ինչի՞ հետեւանք է այս պատկերը։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակի պատճառով առաջիկայում դեմոգրաֆիական խնդրի առաջ չենք կանգնի։
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդիկ ապագա չեն տեսնում, չեն կողմնորոշվում՝ ոնց ապրեն։ Սա շատ ցավալի փաստ Է։ Երիտասարդ ընտանիքներին ոչ մի սատարում չկա։ Ախր ասում եք՝ ծնեն, ո՞նց ծնեն, պահել Է պետք, չէ՞ հո մենակ բերելո՞վ չէ։ Առաջ, երբ թագավոր կար, մտածում Էր ժողովրդի մասին, հիմա մտածող չկա։ Շատ եմ ցավում մեր ժողովրդի համար։ Համակարգը պետք Է միտված լինի հանուն մարդու, այլ ոլ թե ընդդեմ։ Մարդկանց ընկած վարկ են տալիս, տեսե՛ք, թե ինչ է կատարվում, ինչ առաջարկներ եՆ անում ու ինչի են այդ վարկերը տալիս, որ հետո մարդու ձեռքից ունեցվածքը վերցնեն, որ մարդը չկարողանա այդ ամենի տակից դուրս գա։ Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այն քաղաքականությունը, որը կա, այսօր տանում է դեպի կործանում։
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Ժողովրդական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես օրինավոր քաղաքացի՝ պատրաստ եմ արձագանքել հայրենիքի ցանկացած կանչին։ Նույնիսկ եթե դա ծնելիության աճը կարգավորելը լինի՝չնայած տարիքիս։ Սա, իհարկե, հումորով։ Իսկ եթե լուրջ, ահա պատասխանս, պատճառը կառավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է։ Քանի որ այն համալրված է ոչ կոմպոտենտ, սեփական շահերը հետապնդող, անպատասխանատու անձանցով, իսկ դեղամիջոցն արդար, թափանցիկ ընտրություններն են։
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
Նախկին «3-րդ ալիք» հեռուստածրագրի
ռեժիսոր–մեկնաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»

















































