Սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքում կկայանան ինչպես ավագանու, այնպես էլ՝ քաղաքապետի ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկի այսօրվանից՝ օգոստոսի 22-ից եւ շարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը: Սակայն երեկ՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր շուտ, Կապանում արդեն տեղադրվել է քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի քարոզչական պաստառը, ում թեկնածությունը պաշտպանող հայտարարությամբ նախորդ օրը հանդես էին եկել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը: Սակայն, ըստ լուրերի, սոցհարցումների արդյունքներով առաջատար է Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը: Կապանում կանխատեսում են քաղաքապետի թեժ ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը պետք է ընթանա գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանի եւ ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Աշոտ Հայրապետյանի միջեւ: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող բնակիչների թիվը Կապանում հասնում է 30 581-ի: ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: