
Aravot.am-ը Պ. Մակեյանից հետաքրքրվեց՝ ՏԻՄ ընտրությունների արդեն սկսված քարոզարշավի առիթով է՞լ է ինքը նույն կարծիքն ունի: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես իմ կարծիքն առանց փաստերի չեմ փոխում: Իսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի՝ տեղերով փոխվելու մինիմում հնարավորություն կա: Ես ինչ ասել եմ մնում է նույնը»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք երաշխիքներ տեսնո՞ւմ է, որ ՏԻՄ ընտրությունները արդար կանցնեն: Պ. Մակեյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ ի՞նչ արդար: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից, դրանցում փոքր և միջին համայնքներում բարեկամ, խնամի, ծանոթ ազդեցությունը դեռ քիչ, բայց գործում է, իսկ մեծ համայնքներում արդեն ֆեոդալիկներ են ձևավորվել, որոնք իշխանությունների հովանավորչությունն են ստանում: Մեծ քաղաքներում էլ արդեն պարզ է, Գյումրին լավ օրինակ էր, երբ թույլ չտրվեց, որ գործող քաղաքապետն առաջադրվի: Հատկապես մեծ քաղաքներում ով շատ փող բաժանի, վարչական լծակները ում սպասարկեն, նա էլ կանցնի: Ուստի կամաց-կամաց ՏԻՄ ընտրությունն էլ են մխտռվում»:
Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ըստ Պ. Մակեյանի ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի՝ տեղերով փոխվելու նվազագույն հնարավորություն կա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ տեսնում այն քաղաքական կամքը, ռիսկն ու ուժը, որ ԲՀԿ-ն կարող է ցուցաբերել և հանդես գալ վարչախմբի դեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































