
Սողոմոնյանի համար հռչակագրի ընդունումը պատմական պահ էր, եւ կարծում է, որ այն ընդունվել է ճիշտ պահին:
«Շատ ռիսկային քայլ էր: Անջատվելով խորհրդային միությունից, մարտահրավերի առջեւ էինք կանգնում թուրք-թաթարների հետ»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը տեսնում է խնդիր մեր հասարակության մեջ: Խնդիրը նրանում է, որ նրանց մոտ ձեւավորված չէ ազգային տոների նկատմամբ ճիշտ վերաբերմունք. «Քիմ Քարդաշյանի մասին ավելի շատ գիտեն, քան անկախության հռչակագրի մասին: Այն պետք է մեզ համար դառնա առօրյա, հատկապես արտաքին քաղաքականության ուղենիշ: Մեր երիտասարդության մեջ չի նկատվում հետաքրքրություն պետական խորհրդանիշերի նկատմամբ: Ապրում ենք այն ժամանակահատվածում, որ ուղղակի մոռանալ չենք կարող դրա մասին: Ճիշտ է` որոշ քայլեր արվել են դրա համար, բայց դրանք բավական չեն: Սա մեր հաղթական պայքարի ամրագրումն է: Ակնախության հռչակագիրը միայն փաստաթուղթ չէ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































