Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը: Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան ևս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: