
Երևանի քաղաքապետի` 2012թ. օգոստոսի 18-ի թիվ 01/7-38464-հ գրությամբ մասնավորապես ասվում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազով լիցքավորված փուչիկների բռնկման դեպքի հետ կապված` Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է քննարկում, որի արդյունքներով. «Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների սահմաններում համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար անհրաժեշտ գործառույթների իրականացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և համապատասխան պետական մարմինների հետ համագործակցություն ապահովելու համար»:
«Փաստինֆո»


















































