Նորվեգիայի դատարանն այսօր կհրապարակի Անդերս Բրեյվիկի դատավճիռը, ով մեղադրվում է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ:
Բրեյվիկը նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ էր զոհվել:
Դատախազը դատարանին միջնորդել է անմեղսունակ ճանաչել Բրեյվիկին եւ ուղարկել հոգեբուժարան: Սակայն եթե դատարանը նրան մեղսունակ ճանաչի, Անդերս Բրեյվիկին սպառնում է առնվազն 21 տարվա ազատազրկում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: