Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին համայնքային ղեկավարների եւ ավագանու անդամների մակարդակով»

Օգոստոս 24,2012 17:03

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի պասիվությունը, մարդկային ռեսուրսնե՞ր չկան, թե՞ ֆինանսները չեն բավարարում: Նա պատասխանեց. «Ես դա պասիվություն չեմ համարի: Ուղղակի արել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել: Տարբեր պատճառներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Ամեն դեպքում կարծում եմ, ՀԱԿ-ն արել է այն ամենը, ինչը ճիշտ է համարել: ՀԱԿ-ը մասնակցելու է  եւ համայնքային ղեկավարների եւ ավագանու անդամների մակարդակով: Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրություների համար պայքարն այսօր ռեալ չի: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նախագահական ընտրությունները մի քիչ այլ տրամաբանության մեջ են: Ամեն ինչ պիտի անենք, որ նախագահական ընտրություններում մրցենք: Մեր ամբողջ  ռեսուրսներն ուղղելու ենք նախագահական ընտրություններին»:

Մենք ճշտեցինք` այսինքն, եթե մասնակցեիք ՏԻՄ ընտրություններին, կստացվեր, որ ռեսուրսներն  անարդյունավետ եք ծախսե՞լ` նա պատասխանեց. «Չէ, ուղղակի կարեւորում ենք նախագահական ընտրություները, որովհետեւ ՏԻՄ ընտրություններում շատ ավելի դաժան պայքար է  լինում, քան խորհրդարանական ընտրություններին: Այստեղ տեղական հեղինակությունների եւ փողի գործոնը շատ ավելի արտահայտված է լինում»:

Այսօր ՏԻՄ ընտրություններին  ՀԱԿ-ի մասնակցության պասիվության առնչությամբ ՍԻՄ նախագահ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասել էր, որ «Կոնգրեսը չունի սոցիալական բազա, հենարան չունի մարզերում, բնական է, որ բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը: Ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, չի հետաքրքրվում մարզային խնդիրներով: ՀԱԿ-ի միակ նպատակը բոլոր մեթոդերով իշխանության հասնելն է, եւ անել այն, ինչ անում էին ժամանակին իշխանության հետ: Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությամբ` «Ընդհանրապես չեմ կարեւորում նրա կարծիքը, չեմ կարեւորում նրա թերթը, չեմ կարեւորում նրան` որպես պատգամավոր: Չեմ անդրադառնալու նրա որեւիցե կարծիքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031