Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմված 18-ամյա բեյսբոլիստը $ 14,5 միլիոն փոխհատուցում է ստացել

Օգոստոս 26,2012 17:47

Նյու-Ջերսի քաղաքից 18-ամյա Սթիվեն Դոմալեւսկին 2006 թվականին խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար դատարանի վճռով բեյսբոլի կրտսեր լիգայից եւ մական արտադրող «Louisville Slugger» ֆիրմայից $14,5 միլիոն փոխհատուցում է ստացել:
Այն ժամանակ բեյսբոլի գնդակը դիպել էր Սթիվենի կրծքավանդակին, ինչի հետեւանքով տղայի սիրտը 15-20 րոպե կանգ էր առել: Ճիշտ է, Սթիվենի կյանքը փրկել հաջողվել է, սակայն սրտի կանգնելն անդառնալի հետեւանք է ունեցել. տղան հաշմվել է: Սթիվենի փաստաբանները դատարանում կարողացել են ապացուցել, որ հաշմանդամ դառնալու պատճառը եղել է բեյսբոլի մետաղյա մականը, որի հարվածից գնդակն ավելի արագ է սլանում, քան փայտե մականից: Շահած գումարը ծախսվելու է Սթիվենի հոգսերը ցմահ հոգալու վրա:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031