Այսօր վաղ առավոտյան շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը եւ կանանց ընտրանին մեկնեցին Ստամբուլ՝ մասնակցելու տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադային, որտեղ 11 տուրերում որոշվելու են հաղթողներն ու մրցանակակիրները: Կանանց պայքարին հայտավորվել է 131 թիմ, որոնց կազմում հանդես են գալու 124 գրոսմայստերներ, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցող 158 թիմերը համալրված են 242 գրոսմայստերով:
Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղվանից հավաքականները կսկսեն պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: