Բախումները Հալեպում, մասնավորապես, ամբողջովին հայաբնակ Նոր գյուղի եւ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե թաղամասերում դեռ շարունակվում են: Հայ համայնքում նոր զոհեր չկան, հաղորդվում է միայն վիրավորների մասին:
Հալեպի հայկական ծերանոցի շրջանը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ, որտեղ հաճախակի են պայթյունները, կրակոցներն էլ գրեթե անպակաս են: Սակայն ծերանոցում ծերերն անվտանգ են: Կրակահերթերը չեն դադարում նաեւ Սահակյան վարժարանի չորս կողմում:
Հալեպում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ «Երկիր Մեդիա> հեռուստաընկերությանը» ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռաիսյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: