
Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է ինքնուրույն` առանց իրավապահներին դիմելու: Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչընդոտում է արդար մրցակցության և քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:
Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին: Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթևացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին:


















































