Երեւանցի 53 կգ ծանրորդ Իզաբելա Յայլյանը Ռումինիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում րոպեներ առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայաստանցի մարզուհին երկամարտի 177 (80+97) կգ-ով ոչ մի շանս չթողեց մոտակա մրցակիցներին` ութ կիլոգրամով գերազանցելով արծաթե մեդալ նվաճած ռումինացի Լաուրա Լոնելա Պրիկոպին: Երրորդ տեղը զբաղեցրած Էլվինա Խանովան (Ռուսաստան) ցույց տվեց 161 կիլոգրամ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: